30 мар. 2012 г.

Հայերեն

Մաշտոցը   տանջվի  մեր  այբուբենը  գրի  մենք   սենց  անենք:Եկեք  սոցիալական  ցանցերում  գրենք  հայերեն  Մաշտոցի  տառորով:Ինչի  ենք    գրում  անգլերեն  տառերով  հայերեն , ախր  կա  չէ  հայերեն  գրելու   հնարավորությունը : Մենք  այս  բանը  անելով  շատ  բաների  կարող  ենք  հասնել  և  մեր  լեզուն  ավելի  ու  ալելի  մոտիկացնենք  մյուս  ազգերին:Եկեք  լինենք  հայրենասեր  և  նպաստենք  մեր  ապագայի  լավ  պայմաններին:

26 мар. 2012 г.

Саксофон

Саксофо́н (от Sax — фамилия изобретателя и греч. φωνή — «звук», фр. saxophoneитал. sassofonoнем. Saxophon) — духовой музыкальный инструмент, по принципу звукоизвлечения принадлежащий к семейству деревянных, несмотря на то, что никогда не изготавливался из дерева. Семейство саксофонов сконструировано в 1842 году бельгийским музыкальным мастером Адольфом Саксом и запатентовано им четыре года спустя. С середины XIX века саксофон используется в духовом оркестре, реже — в симфоническом, также в качестве солирующего инструмента в сопровождении оркестра (ансамбля). Является одним из основных инструментов джаза и родственных ему жанров, а также эстрадной музыки. Инструмент обладает полным и мощным звучанием, певучим тембром и большой технической подвижностью.

20 мар. 2012 г.

Եկեք մարդ լինենք




Սա  այն  թեման  է  ,որ  շատ  անգամներ է  շոշափվել,բայց  ես  նորից  ուզում  եմ  անդրադառնալ  այս  թեմային:Ինչի  համար ենք  մենք   ալարում  աղբը  թափել  աղբարկղերի մեջ  և   թափում  ենք  փողոցում, խոտերի  մեջ  և  ուր  պատահի:Կան  հատուկ դրա  համար  այս  արկղերը: Անգամ ,եթե  չկան, ինչի համար  եք  աղտոտում  ձեր  քաղաքը,ձեր  երկրորդ  տունը,փողոցը ,որով   ամեն  օր  անցնում  եք:Համոզված  եմ  հիմա  ինձ  շատերն  են  հակաճառում , բայց  ավելի  խորը  մտածեք  և  կհասկանաք ,որ  դուք  սխալ  եք:      





Եկեք  չաղտոտենք  մեր  քաղաքը ,որ  քաղաքը  չդառնա  այսպիսին  և  րանենք  այս  ամենը  ,որ  չդառնանք  այս  նկարի  կենդանու  նման:


                                                                         

Ամենալավ շարադրությունը


15 мар. 2012 г.

Հրաշք ,որը ոչնչացնում ենք մենք

Տեսեք  այս  ծառը `գեղեցիկ  ծաղիկներեվ, իսկ  հետո  արդեն  համեղ  բերքով :Այստեղով   ժամանակին  գնացք է  անցել: Խնդրում  եմ  ուշադիր  նայեք  ծառի  կողքերը:Տեսաք  այս  աղբը:Իսկ  հիմա  նայեք  հաջորդ  նկարը  և  տեսեք  `պատը,որը  սարքել  են  անհայտ  մարդիք `ովքեր  ժամանակ  առ  ժամանակ   երևում  էին: Տեսեք  ցանցը  այս  պատի  կողքին,որը  նորից  նույն   ձևով  հայտնվեցին  այստեղ :Տեսեք այս  սառույցը  պատի  կողքի  դա  առաջացել  է  վերևի   ջրի   խողովակների  ծակվելու  պատճառով : Կապ  հաստատ  կա  այս  երկու   նկարների  միջև :  

Իսկ  հիմա  այստեղ  ուզւմ  են  փողոց  սարքեն:

13 мар. 2012 г.

Ռուբեն Սևակ

Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 151885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)– օգոստոսի 261915 թ.) ― հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։


Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում:


Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։





 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել ՎարուժանըՍիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…
                              Ռուբեն Սևակի  ծննդյան  օրը

12 мар. 2012 г.

Սիրողական լուսանկարներ Երևանում

Աշուն . 2011թ.



Ես  իմ  սովորական  հեռախոսով  ստացալ  եմ  այսպիսի  կադրեր:Չեմ  ալարել  գրպանիցս  հանել  հեռախոսը  և նկարել:Այս  ամենը  ինձ  հաճույք  էր  պատճառում:






                        
      


 Ձմեռ .2012:Այս  նկարը  նկարելու  օրը  կիթառից  հոգնած  տուն  էի  գալիս:2012 -ի  ամենուժեղ   ձյունն  էր  գալիս:                        

                                                                                
                      


Չգիտեմ  երբ,բայց  հաստատ  աշուն  է:
Էլի  հոգնած ,բայց  արդեն  դասից  տուն  էի  գալիս   ու   տեսա  այս  հրաշք  կատվին`Սևոյին   ,ու  որոշեցի  չալարել:






էս էլ  դզեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեց:

Մարտ ` գիժ ամիս

Մարտի  12-ն  է  ,բայց  ձյուն  է  գալիս:Քաղաքն  արդեն  ազատվել  էր  ձնից,կուտակված   ավազից,սկսվել  էին  քաղաքի  մաքրման  աշխատանքները,եղանակը  տաքանուն   էր:Մարտ`  գիժ  ամիս  ինչու  չես թողնում  մարդավարի  ապրենք:

11 мар. 2012 г.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական




 Հիմնադրվել է 18.01.92 թ.                                                            
ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թվականից
ՈՒԵՖԱ-ի անդամ է 1993 թվականից

Պաշտոնական մարզադաշտը
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

Կառուցվել է 1935 թվականին
Վերակառուցվել է 2000 թվականին
Լուսավորությունը 2200 լյուքս
Խաղադաշտի չափերը 104/68
Նստատեղերի թիվը 14.403








Ազգային հավաքականի մարզահագուստի գույները

Հիմնական մարզահագուստ                             Պահեստային մարզահագուստ
Մարզաշապիկ-կարմիր                                     Մարզաշապիկ-սպիտակ
Վարտիք-կապույտ                                            Վարտիք-սպիտակ
Կիսագուլպաներ-նարնջագույն                          Կիսագուլպաներ-սպիտակ


                               Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ 
                                      Վարդան Մինասյանը

Գիշերային Երևան

                                                            
Սա  գիշերային  Երևանն  է : Եթե  չեք  տեսել  գիշերային  Երևանը   խորխուրդ  եմ  տալիս   գալ  և  տեսնել:







                                                                                   Շտապեք  տեսնել  նաև  երգող  շատրվանները,շտապեք  բարձրանալ  Կասկադի  աստիճաններեվ:
   Չմոռանաք  տեսնել  նաև  Օպերան,Մատենադարանը,Կարապի  լիճը:

Ինչու՞ է շոկոլադի վերջին կտորը միշտ ամենահամեղը


Հոգեբանները պարզել են, թե ինչու է շոկոլադի վերջին կտորը միշտ ամենահամեղը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Միչիգանի համալսարանի մասնագետների կարծիքով` մարդիկ ավելի մոտիվացված են դառնում, երբ գիտակցում են, որ իրենց «առաքելությունը կատարված է»: Ավելի պարզ` հաճելի բանի վերջանալու գիտակցումը ստիպում մարդկանց վայելել այն ավելի երկար ու դանդաղ:
«Ինչ որ բան վերջացնելը, մեզ մեծ բավականություն է պարգևում, լինի դա սեքսը, աշխատանքը, ուտելիքը և այլն: Հենց այդ աֆֆեկտի զգացումն է, որ հաճելի է: Նույնը շոկոլադի դեպքում է»,- ասել է համալսարանի փորձագետ Էդ Օ’Բրայենը, հավելելով, որ երբ մարդուն մի բան ես տալիս ու նշում, որ դա վերջինն էր, նա ուրախանում կամ ավելի շատ կապնվում այդ իրին:

Դու՞ք ինչ եք արել ձմռանը

                                                        Դուք  ինչ  եք  արել  ձմռանը

  Այս  հսկա  վիշապը  պատրաստել  են  5 ժամում ` 6  հոգով: Վիշապը  ունի  18  մետր  երկարություն  և  3 մետր  լայնություն:Այս  վիշապի  շնորհիվ  մեր  բակը  մաքրվեց  ձնից,համախմբեց  մեզ`պատրաստողներիս  և  հաճելի  պահեր  թողեց  մեր  հիշողության  մեջ:
  Սա  արել   եմ  ես  իմ  ընկերների  հետ  միասին  ,իսկ  դուք  ինչ  եք  արել  այս  ձմռանը: